Facebook-ը գործարկում է Canvas կոչվող նոր ինտերակտիվ գովազդի տարբերակը

Facebook-ը գործարկում է Canvas կոչվող նոր ինտերակտիվ գովազդի տարբերակը

Այսօր Նյու Յորքում կայացած միջոցառման ժամանակ Facebook-ը գործարկել է իր գովազդատուների համար նախատեսված նոր գործիքը՝ Canvas ինտերակտիվ գովազդը: Այն առաջին անգամ ցուցադրվել էր նախորդ տարվա սեպտեմբեր ամսին:

Canvas-ը Carousel-ը գովազդային գործիքի նոր տեսակն է: Այն թույլ է տալիս օգտատերերին ավելի մանրամասն տեղեկություն ստանալ իրեն հետաքրքրած ապրանքի մասին` առանց որևէ այլ էջ տեղափոխվելու, միանգամից գովազդի պատուհանից:

Canvas-ի գովազդը fullscreen է, այն կարող է պարունակել սլայդշոուներ, ապրանքի նկարագրություն, տեսահոլովակներ և ինտերակտիվ ինտերֆեյս:

Facebook-ի ինտերֆեյսում նոր գովազդը չի առանձնանա լրահոսում հայտնված այլ գովազդի տեսակներից, սակայն, երբ բացեք այն, ապա կտեղափոխվեք fullscreen ռեժիմ ու կկարողանաք ավելի մանրամասն ծանոթանալ ներկայացված ապրանքատեսակին, իսկ հետ վերադառնալու համար պետք է սեղմելով «X» կոճակը:

Սոցցանցի ներկայացուցիչները հաղորդել են, որ նոր գործիքի փորձարկմանը մասնակցած օգտատերերը մեծամասամբ դրական են արձագանքել. նրանք միջինում 31 վայրկյան են մնում գովազդի էջում և 70 վայրկյան` ավելի հագեցած և զվարճալի էջերում: Փորձարկման մասնակիցների 53 տոկոսը դիտում է ներկայացված գովազդի կեսից ավելին:

Նմանատիպ գովազդը շատ հեշտ կլինի ստեղծել: Դրա համար նախատեսված են գործիքներ, որոնցից օգտվելու համար պետք չեն ծրագրավորողի կամ դիզայների գիտելիքներ: Նոր գովազդի ձևն աշխատում է միայն iOS և Android ՕՀ-երի հետ:

Բոլոր հետաքրքրվածները կարող են անցնել այս հղումով և փորձարկել Canvas-ը: Իսկ հավելյալ տեղեկատվություն ստանալու համար այցելեք այստեղ:

Աղբյուրը` Thenextweb