MWC 2016. General Mobile GM5 Plus սմարթֆոն՝ Android One ծրագրի շրջանակներում

Այս օրերին Բարսելոնայում ընթացող MWC 2016 ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել է General Mobile GM5 Plus սմարթֆոնը, որը մշակվել է Android One ծրագրի շրջանակներում:

Հիշեցնենք, որ Android One ծրագիրը ներկայացվել է 2014թ.-ի հունիսին, որի նպատակն է օգնել արտադրողներին Android համակարգով սարքեր արտադրելու հարցում:

գմ1

General Mobile GM5 Plus-ի հիմքում միաբյուրեղ Snapdragon 617 պրոցեսորն է, որը պարունակում է 1,5 ԳՀց տակտային հաճախականությամբ ARM Cortex A53 ութ միջուկ և Adreno 405 գրաֆիկական կոնտրոլեր: Չիպը ապահովում է Bluetooth 4.1 + BLE և Wi-Fi 802.11n/ac անլար կապ, ինչպես նաև մարտկոցի արագ լիցքավորման Quick Charge 3.0 տեխնոլոգիա:

Սմարթֆոնն ունի սեսնսորային էկրան՝ 5,5 դյույմ անկյունագծով: Թույլատրելիությունը կազմում է 1920 × 1080 կետ (Full HD): Առջևի և հիմնական տեսախցիկները 13 ՄՊ են:

գմ2

Սմարթֆոնն ունի 3 ԳԲ օպերատիվ և 32 ԳԲ ներքին հիշողություն, microSD հնարավորություն, USB Type-C պորտ և 3100 մԱժ հզորությամբ մարտկոց: Օգտագործվում է Android 6.0.1 Marshmallow օպերացիոն համակարգը: Սարքը հնարավոր կլինի ձեռք բերել մոտավորապես 300 դոլարով:

Աղբյուրը՝ GSMArena