BMW-ն և Nissan-ը միացել են էլեկտրամեքենաների լիցքավորման կայանների ցանց ստեղծելու համար

BMW-ն և Nissan-ը միացել են էլեկտրամեքենաների լիցքավորման կայանների ցանց ստեղծելու համար

Արդեն այսօր կարելի է ասել, որ ավտոարդյունաբերության ապագան էլեկտրական ավտոմեքենաներինն է: Ընդամենը մի քանի տարում էլեկտրական ավտոմեքենաները սկսեցին մեծ պահանջարկ վայելել մի շարք երկրներում: Օրինակ` այսօր Նորվեգիայում ամեն չորրորդ վաճառված ավտոմեքենան կամ հիբրիդային է, կամ էլեկտրական: Իսկ ինչ վերաբերում է ապագա ինքնակառավարվող ավտոմեքենաներին, ապա դրանք լինելու են բացառապես էլեկտրական շարժիչներով:

Այս մեքենաների հիմնական թերությունը նրանց լիցքավորումն է: Խնդիրը ոչ թե լիցքավորման կայանների մեջ է, այլ լիցքավորման համար պահանջվող ժամանակի: Իհարկե, այսօր մի շարք երկրներում հնարավոր է լիցքավորել ավտոմեքենան հատուկ դրա համար կառուցված լիցքավորման կետերում 30-60 րոպեների ընթացքում, բայց դա միևնույնն է շատ ավելի երկար է, քան դիզելային կամ բենզինային շարժիչով ավտոմեքենաների լիցքավորումը:

BMW and Nissan 2

Այս խնդիրը լուծելու համար ավտոմեքենաների շուկայի երկու մեծ խաղացողներ` BMW-ն և Nissan-ը համախմբել են իրենց ուժերը սեփական լիցքավորման կայանների ցանցի կառուցման համար: Ավտոարտադրողները պատրաստվում են ԱՄՆ-ի տարածքում կառուցել լիցքավորման կայանների ամենամեծ ցանցը, որը հնարավորություն կտա լիցքավորել ցանկացած մակնիշի էլեկտրական ավտոմեքենա: Նոր լիցքավորման կայանները համալրված կլինեն միանգամից երկու տեսակի սնուցման անցքերով` CHAdeMO և CCS (Combo):

Կարևոր է նշել, որ Tesla-ի օգտատերերի համար լիցքավորումն ընկերության պաշտոնական կայաններում անվճար է, իսկ BMW-ի և Nissan-ի մեքենաների սեփականատերերի համար վճարման հատուկ ձև կլինի: Մեքենան գնելուց հետո երկու տարվա ընթացքում մինչև 30 րոպե լիցքավորումը կլինի անվճար, իսկ հետո այն կդառնա վճարովի: Երեսուն րոպեների ընթացքում ավտոմեքենաները կհասցնեն լիցքավորվել 80%-ով, սակայն պետք է նշել, որ այս ընկերությունների էլեկտրական մեքենաների մարտկոցը շատ ավելի քիչ է բավականացնում երթևեկելու համար, քան Tesla-ի մեքենաների դեպքում է:

Աղբյուրը` Fool