Հայաստանում օնլայն գնումների հնարավոր խնդիրներն ու իրական լուծումները

ittrend.am-ն արդեն ներկայացրել է ՀՀ-ում գործող այն կազմակերպությունները (Globbing, Onex, ShopInAmerica), որոնց միջոցով հնարավոր է օնլայն գնումներն առաքել Հայաստան:

Սակայն, բացի առաքումից, օնլայն գնումներ կատարելու համար կարող են լինել մի շարք խոչընդոտներ, որոնց լուծումները փորձեցինք գտնել վերոնշյալ ըկերությունների առաջարկած ծառայություններում:

Օնլայն գնումներ կատարելիս հնարավոր խոչընդոտ կարող է լինել բանկային քարտի տեսակը կամ դրա բացակայությունը: Բազմաթիվ մարդիկ չունեն բանկային հաշիվ, իսկ օնլայն գնումների վճարման հիմնական եղանակը հենց բանկային քարտով վճարումն է:

Մեկ այլ խոչընդոտ է նաև այն, որ ՀՀ շատ քաղաքացիներ օգտվում և աշխատվարձ են ստանում հիմնականում այն բանկային քարտերից (Arca, Visa Electron, Maestro), որոնցից միջազգային օնլայն խանութները վճարումներ գրեթե չեն ընդունում:

Քիչ չեն նաև այն օգտվողները, ովքեր մեծ ցանկություն ունեն կատարել օնլայն գնումներ, տեղյակ են դրանց առավելություններից, սակայն չգիտեն` ինչպես դա անել ինքնուրույն: Այս դեպքում կա անհրաժեշտություն ստանալ օգնություն ոլորտից տեղյակ և փորձառու մեկից:

Պատահում է նաև, որ օնլայն խանութներն ունենում են շատ լավ առաջարկներ, սակայն տվյալ պահին չկա բավականին գումար:

Ովքեր օգտվել են օնլայն գնումներից գիտեն, որ հագուստի և կոշիկի հարցում կարող է առաջանալ չափսի խնդիր, ինչը պարզվում է միայն ապրանքը ստանալուց հետո:

Այս և նմանատիպ խնդիրներ կարող են առաջանալ յուրաքանչյուրի մոտ: Ուսումնասիրելով ոլորտը, հնարավոր խնդիրները և փորձելով ծառայությունները գործնականում՝ հասկացանք, որ վերոնշյալ խնդիրների ամենաշատ լուծումներն առաջարկում է Globbing-ը:

Նախ նշենք, որ Globbing-ից օգտվելիս հնարավորություն կա վճարել թե՛ քարտով, և թե՛ կանխիկ: Ընկերությունն առաջարկում է BUY4ME ծառայությունը, որի դեպքում հաճախորդն ուղարկում է իր նախընտրած ապրանքի հղումը և հետևում պարզ քայլերի, իսկ ապրանքի գնումն իրականացնում է Globbing-ը:

Buy4ME

Globbing-ի խանութում ցուցաբերում են նաև անվճար օգնություն ապրանք գտնելու, գնելու և նունիսկ վճարելու հարցում, բացի այդ՝ Globbing-ը միակն է, որ տալիս է ապրանքն ապառիկով գնելու հնարավորություն:

IMG_2074