Google-ը կորոշի գտնվելու վայրը լուսանկարով

Google-ը կորոշի գտնվելու վայրը լուսանկարով

Google որոնողական համակարգում կհայտնվի նոր հնարավորություն, որի միջոցով հնարավոր կլինի որոշել գտնվելու վայրը, հասկանալ, թե որտեղ է արվել լուսանկարը՝ առանց GPS-ի կամ այլ դիրքավորման տեխնոլոգիաների:

Այս խնդրի իրագործման համար ընկերության աշխատակիցները ստեղծել են PlaNet անվամբ նեյրոնային կապ, որը բաղկացած է երկրագնդի տարբեր անկյուններում արված ավելի քան 90 մլն լուսանկարից:

Google-ի նոր հնարավորության աշխատանքի սկզբունքը հիմնված է օգտատերերի կողմից ներբեռնված լուսանկարների տվյալների բազայի վրա: Տվյալ պահին ծրագրի արդյունքներն այդքան էլ կատարյալ չեն: PlaNet-ի առաջին փորձարկման ընթացքում երկիրը ճանաչվել է ընդամենը 28,4 %, իսկ մայրցամաքը 48% դեպքերում:

Աղբյուրը՝ phandroid.com

Բաժիններ: Աշխարհ, Ինովացիա