Android N-ում հավելվածի առանձին էկրանը կարող է անհետանալ

Android N-ում հավելվածի առանձին էկրանը կարող է անհետանալ

Apple iOS-ի և Android-ի մրցակցության հենց ամենասկզբից նրանցում կիրառվել է սկզբունքորեն տարբեր մոտեցում չօգտագործվող հավելվածների հանդեպ: Եթե iOS-ում բոլոր հավելվածները տեղադրված էին սմարթֆոնի էկրանին և դրանք հնարավոր էր համակարգել թղթապանակներում, ապա Android-ում գոյություն ուներ միայն «app drawer», որտեղից հավելվածի էկրանին սեղմելով հնարավոր էր տանել այն Android-ի աշխատանքային սեղան:

Թե որն է ավելի հարմար տարբերակ, դժվար է ասել, չնայած չինացի արտադրողները, սկսած Xiaomi-ից, ավելի շատ հակված են iOS-ի առաջարկած տարբերակին: Առաջին միացումից հետո ծրագրային ապահովման մի մասն արդեն տեղադրվում է թղթապանակների մեջ և չի խոչընդոտում կարգավորել թղթապանակներն ըստ ճաշակի: Եվ թվում է, թե «app drawer» կոնցեպտն արդեն հնացել է: Առաջին տեսակավորման գործընթացի ժամանակ չկա ոչ մի տարբերություն, ինչ սմարթֆոնի էջերը կամ հավելվածների էկրանները թերթելը:

Զարմանալի չէ, որ արտասահմանյան աղբյուրներում լուրեր են տարածվել այն մասին, որ Google-ն իր հաջորդ՝ Android N (7.0) օպերացիոն համակարգում պատրաստվում է հրաժարվել հավելվածների էկրանից: Առաջին ակնարկն այդ մասին արվել է Google Maps-ի գովազդային հոլովակում, որտեղ Android օգտատերերի մեծ մասի մոտ սեղմակ պարզապես չկար: Առայժմ դա դեռ հաստատված չէ, բայց Google-ն իրոք հաճախ է ցուցադրում իր արտադրանքի նոր հնարավորությունները գովազդային հոլովակներում: Ամենայն հավանականությամբ, հավելվածների էկրանն իրոք կհանվի՝ ինտերֆեյսի հեշտացման և մեկը մյուսին կրկնօրինակող ֆունկցիաներից հրաժարվելու համար:

Աղբյուրը՝ TrustedReviews