Ապագան այսօր. աշխարհի ամենադյուրակիր տունը

21-րդ դարի մարդուն դժվար է զարմացնել որևէ տեխնոլոգիական նորությամբ, սակայն այս ինովացիոն տները կարող են դա անել: EBS BLOCK ընկերությունը ստեղծել և արտադրության է հանել կոնտեյներ-տնակներ: Սակայն սա պարզապես կենտեյներ չէ, որի մեջ կան որոշակի հարմարություններ մի քանի օր կամ շաբաթ ապրելու համար: Սա իր հետ լիովին նոր պատկերացում է բերում շարժական և դյուրակիր տների մասին:

Շատերն են երազում ունենալ իրենց սեփական տունը քաղաքից դուրս, որևէ հիասքանչ վայրում` շրջապատված գեղեցիկ բնությամբ: Սակայն ոչ բոլորը հնարավորություն ունեն իրենց սեփական առանձնատունը կամ առանձնատները ունենալու: Ի ուրախություն նրանց, այժմ հնարավոր է ունենալ սեփական շարժական առանձնատունը, որը հնարավոր կլինի հեշտությամբ տեղափոխել մի վայրից մյուսը:

Այս կոնտեյներների մեջ պարփակված են իսկական շքեղ առանձնատներ: Իր համար նախատեսված վայրում տեղադրվելով՝ այն բացվում է և ընդլայնվում ընդամենը հինգ րոպեում: Այդ գործընթացը լիովին ավտոմատացված է (տես տեսանյութը):

Տները կարող են ստեղծված լինել (կառուցել բառը մի փոքր չի համապատասխանում այս պարագայում)՝ պատվիրատուի բոլոր քմահաճույքները հաշվի առնելով: Դրանք կարող են պատրաստված լինել նաև այլ նպատակներով, օրինակ` արդյունաբերական և առևտրային պահանջներին համապատասխան: Տնակները կարող են համալրված լինել կահույքով, սանհանգույցով, խոհանոցով և ննջասենյակով:

EBS Block-ի պաշտոնական կայքը