Microsoft Word-ի 10 շատ օգտակար գործիքներ, որոնք կհեշտացնեն Ձեր աշխատանքը

Microsoft Word ծրագիրն ամբողջ աշխարհով մեկ ունի ավելի քան 1.2 միլիարդ օգտատեր: Այն լայնորեն օգտագործվում է տարբեր բնագավառներում և դարձել է շատերի աշխատանքային առօրյայի անբաժան մասը: Այս հոդվածում մենք կպատմենք 11 ոչ այնքան հայտնի, սակայն շատ օգտակար գործիքների մասին, որոնք կօգնեն Ձեզ Word-ով աշխատելու ժամանակ:

  1. Եթե Դուք ամեն անգամ ժամանակ եք ծախսում տեքստի կարգավորումներն ուղղելու համար, ապա դա հարկավոր չէ: Այս ամենի փոխարեն կարող եք պահպանել Ձեր նախընտրած տեքստային կարգավորումները ծրագրի «Quick Styles» բաժնում ընդամենը մի քանի վայրկյանում. ահա, թե ինչպես դա անել:
  1. Եթե Դուք հաճախակի եք տեղափոխում տեքստից տարբեր մասեր, ապա կարող եք «spike» գործառույթի շնորհիվ ընտրել մի քանի տարբեր հատվածներ և միանգամից կատարել տեղափոխում: Ահա, թե ինչպես է դա հնարավոր անել:
  1. Եթե Դուք չեք հասկանում, թե ինչու է ծրագրի սխալների մատնանշման ֆունկցիան անընդհատ ինչ-որ սխալներ ցույց տալիս, որոնք իրականում այդքան էլ կարևոր չեն Ձեզ համար, ապա Դուք կարող եք ապահովագրվել այդ գլխացավանքից: Ահա, թե ինչպես է հնարավոր թաքցնել կամ փոփոխել սխալների մատնանշման ֆունկցիան:
  1. Եթե Դուք չեք կարողանում կառավարել ավտոմատ ուղղման ֆունկցիան, ապա Դուք հնարավորություն ունեք կարգավորել այն ըստ ցանկության: Իհարկե, այս ֆունկցիան շատ պետքական է, սակայն այն ոչ միշտ է անհրաժեշտ տեքստերի հավաքման ժամանակ, այդ իսկ պատճառով Դուք կարող եք կարգավորել այն:
  1. Եթե Դուք ցանկանում եք միաժամանակ համագործակցել մյուսների հետ, ապա Word 2016-ն այժմ ունի փաստաթղթերն օնլայն տեղափոխելու հնարավորություն: Այսպիսով Դուք կարող եք միաժամանակ այլ մարդկանց հետ աշխատել մեկ փաստաթղթի վրա: Հասկանալու համար, թե ինչպես է դա արվում անցեք հետևյալ հղումով:
  1. Եթե Դուք կարիք ունեք միաժամանակ դիտելու և համեմատելու երկու տարբեր ֆայլեր, ապա կարող եք օգտագործել այս գործիքը, որպեսզի մեկ պատուհանում միաժամանակ կարողանաք աշխատել երկու տարբեր տեքստերի վրա:
  1. Եթե Դուք ցանկանում եք անել ավելին ավելի քիչ ժամանակում, ապա կարող եք ստեղծել Ձեր սեփական ստեղնաշարային պիտակներն այն գործողությունների համար, որոնք հաճախակի եք կատարում: Ահա թե ինչպես է հնարավոր դա անել:
  1. Եթե Դուք ավելի շատ ինֆորմացիայի կարիք ունեք Ձեր ներկայիս փաստաթղթի մասին հենց աշխատանքի ընթացքում, ապա կարող եք կարգավորել ծրագրի ստորին հատվածում երևացող ինֆորմացիայի տեսակը: Ահա, թե ինչպես է հնարավոր դա անել:
  1. Եթե Դուք հոգնել եք ամեն անգամ նույն բառը կամ նախադասությունը հավաքելուց, ապա կարող եք պահպանել դրանք հատուկ գործիքի շնորհիվ և հեշտորեն օգտագործել, երբ ցանկանաք: Ահա, թե ինչպես է հնարավոր դա անել:
  1. Եթե դուք կարիք ունեք պահպանելու ներկայիս տեքստը որևէ հասանելի վայրում` այն հեշտորեն գտնելու համար, ապա կարող եք դա ավելացնել «վերջին ֆայլերը» բաժնում` փոփոխելով բաժնի կարգավորումները: Ահա, թե ինչպես դա անել:

Աղբյուրը` Mashable