Մտքով կառավարվող նոր ձեռքը կարող է հեղաշրջել պրոթեզավորման ապագան

Johns Hopkins համալսարանի հետազոտողները վերջերս ցուցադրել են իրենց կողմից ստեղծված նոր մեխանիկական ձեռք, որը կարող է հեղաշրջել պրոթեզավորման ոլորտը:

Ներկայացված տեսահոլովակում մի երիտասարդ, օգտագործելով ուղեղի քարտեզագրման մեթոդը, կարողանում է սարքին փոխանցել ազդակներ, որոնք շարժում են վերջինիս վերջույթներն առանձին-առանձին:

Սարքը շարժում է իր վերջույթներն՝ օգտագործելով 128 էլեկտրոդներից բաղկացած փոքրիկ սարքից եկած ինֆորմացիան, որը վերամշակում է ուղեղից ստացված ինֆորմացիան և ազդակ հաղորդում սարքին:

Ըստ սարքի ստեղծողների՝ սա մեկ քայլ առաջ է տանում պրոթեզավորման մասին պատկերացումները: Այժմ վերջույթը կորցրած մարդը կարիք չունի երկար ամիսներ ծախսել սովորելու համար նոր պրոթեզի միջոցով գործողություններ կատարել, այլ դրանք արդեն ծրագրավորված կլինեն բանկային քարտի չափսեր ունեցող սարքի մեջ, որը ռոբոտ-ձեռքին ազդակներ կուղարկի՝ հիմնվելով ուղեղի ակտիվ մասերից եկած ազդակների վրա:

Սակայն այս ապրանքը դեռևս շատ երկար ճանապարհ ունի անցնելու մինչև շուկա հասնելը և ներկայիս դրությամբ այն չափազանց թանկ կարող է արժենալ գնորդների համար:

Աղբյուրը` The Next Web