Яндекс-ի նոր նախագիծը թույլ է տալիս տպել նոր ստեղծված քարտեզները

Яндекс-ը թարմացրել է Конструктор карт գործիքը, որի միջոցով այժմ հնարավոր է հեշտությամբ տպել սեփական ուժերով ստեղծված քարտեզը: Դրա համար պետք է պահպանել քարտեզը JPG կամ PNG ֆորմատով Яндекс.Диск-ի վրա, այնուհետև հնարավոր կլինի այն տպել ցանկացած տպիչի օգնությամբ: Օգտատերը կկարողանա ընտրել քարտեզի թույլատրելիությունը` 96-ից մինչև 300 կետ մեկ դյույմի վրա:

Конструктор карт 1

Հիշեցնենք, որ Конструктор карт գործիքը թույլ է տալիս օգտատերերին քարտեզներ ստեղծել Яндекс.Карта-ի հիման վրա: Այն անվճար է: Անհրաժեշտ է պարզապես ընտրել քարտեզի հատվածը և դրա վրա նշումներ կատարել:

Աղբյուրը` Конструктор карт