Ring Video Doorbell հավելվածը համալրվել է նոր հնարավորություններով

Ring.com-ը թարմացրել է իր պաշտոնական Ring Video Doorbell հավելվածը Windows 10-ի համար, և այն այժմ համարվում է Universal Windows հավելված, որը կարող է աշխատել Windows ՕՀ օգտագործող բոլոր սարքերում:

Ring Video Doorbell-ը կապ է հաստատում Ձեր տան Wi-Fi ցանցի հետ և հնարավորություն ունի Ձեր սմարթֆոնին ուղարկելու տեսահոլովակներ ուղիղ հեռարձակմամբ:

Սարքը թույլ է տալիս օգտատերին տեսա և ձայնա նկարահանել, թե ինչ է տեղի ունենում տան շուրջը և կապ չունի, թե աշխարհի որ ծայրում է նա գտնվում:

Սարքի մեջ ներկառուցված են շարժմանը հետևող սենսորներ, որոնք թույլ են տալիս հետևել մոտեցող օբյեկտին սկսած 20 մետրից և ձայնագրել այդ ամենը Ring հավելվածի ամպային պահոցում: Ring Doorbell-ը շատ հեշտ և արագ է տեղադրվում: Այն աշխատում է ներկառուցված մարտկոցի շնորհիվ, որը մեկ լիցքավորմամբ կարող է աշխատել մինչև մեկ տարի: Սարքը կարող է միացվել նաև էլեկտրական հոսանքի աղբյուրին:

https://www.youtube.com/watch?time_continue=107&v=DUSWapIqwbU

Աղբյուրը` Mspoweruser