2017թ. տեղի կունենա Tesla Model S էլեկտրամեքենաների առաջին առաջնությունը

2017թ. տեղի կունենա Tesla Model S էլեկտրամեքենաների առաջին առաջնությունը

2017-ին առաջին անգամ պատմության մեջ տեղի կունենա էլեկտրական Tesla Model S մեքենաների մրցավազքի առաջնություն, որին կմասնակցեն 10 թիմեր:

Բոլոր թիմերը կօգտագործեն Tesla Model S P85+ մոդելը, որն ամենահզորն էր մինչ Tesla Model S P90D-ի` շուկայում հայտնվելը: Կազմակերպիչները պարզաբանել են, որ առաջնությանը կմասնակցեն նաև նախորդ մոդելները, որոնք ավանդապես ավելի են համապատասխանում ավտոմրցույթներին և հեշտությամբ են վերանորոգվում, եթե առաջանում է դրա անհրաժեշտությունը:

Ստանդարտ Tesla Model S P85+ մոդելը նախքան մրցաշարին մասնակցելը փոքր-ինչ վերամշակված կլինի, մասնավորապես, խոսքը գնում է բարելավված արգելակման համակարգի և աէրոդինամիկների մասին, ինչը կբարձրացնի ճնշման ուժը մեծ արագություններում: Սրահից կվերացվեն անպետք տարրերը քաշի նվազեցման նպատակով, բացի այդ` թիմերին կթույլատրվի կիրառել կախոց, արգելակիչներ, ղեկի կառավարում և սառեցման համակարգ: Ի դեպ, ամբողջ էլեկտատեխնիկան և մարտկոցների հավաքածուն բոլոր մասնակիցների մոտ կլինի գործարանային արտադրանքի:

Տվյալ պահին տարվում են բանակցություններ մրցակցությունը մայրուղիներում անցկացնելու շուրջ, որոնց շարքում են Կատալունյան, Նյուրբուրգրինգը, Դոնինգթոնը և այլն:

Աղբյուրը՝ Green Car Reports

Բաժիններ: Բլոգ