Հաննովերում մեկնարկել է CeBIT 2016 ցուցահանդեսը

Այսօր՝ մարտի 14-ին, Գերմանիայի Հաննովեր քաղաքում մեկնարկել է CeBIT միջազգային ցուցահանդեսը՝ նվիրված տեղակատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաներին:

Ցուցահանդեսը սկիզբ է առել 1947 թվականին հաննովերյան տոնավաճառի շրջանակներում: 1970 թ.-ից ստացել է Centrum der Büro- und Informationstechnik (գրասենյակային և տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն) անվանումը: Այսօրվա դրությամբ CeBIT-ը համարվում է աշխարհի ամենամեծ IT ցուցահանդեսը:

Այս տարի իրենց առաջադեմ արտադրանքները և տեխնոլոգիաները կցուցադրեն հարյուրավոր ընկերություններ ամբողջ աշխարհից: Նրանց կազմում են այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Deutsche Telekom, IBM, Intel, Microsoft, Salesforce, SAP, Vodafone և այլ կազմակերպություններ:

CeBIT 2016-ի ցուցանմուշները բաժանված կլինեն մի քանի թեմատիկ կատեգորիաների:

Այսպես, Communication & Networks բաժինը այցելուներին կծանոթացնի հեռահաղորդակցման և գերարագ կապերի ոլորտի նորագույն տեխնոլոգիաների հետ: Internet of Things IoT Solutions բաժնում կցուցադրվի կենցաղային էլեկտրոնիկա, նավիգացիոն և ժամանցային համակարգեր, տեղեկատվական անվտանգության ապահովման միջոցներ և այլն: Ամենահետաքրքիր նորույթներին ittrend.am-ը կանդրադառնա առաջիկայում։

Աղբյուրը՝ CeBIT