2017թ. Դուբայում կանցկացվի ռոբոտների առաջին World Future Sports Games առաջնությունը

Դրոնների World Drone Prix մրցույթը, որում հաղթեց 15-ամյա պատանին, Դուբայի համար ընդամենը առաջին քայլն էր դեպի ավելի հավակնոտ միջոցառումներ:

Հաջորդ տարվա դեկտեմբերին կանցկացվի World Future Sports Games առաջին առաջնությունը, որի ծրագրում արդեն հաշվվում են թե՛ ծանոթ դրոնների «վարորդներ», և թե՛ միանգամայն անսպասելի ոլորտների ներկայացուցիչներ, ինչպիսին են վազքը, մեքենաներով մրցավազքը և ըմբշամարտը, և այս ամենը՝ ռոբոտների մասնակցությամբ: Եթե առաջին առաջնությունը բարեհաջող ընթանա, ապա կազմակերպիչները նախագծում են հետագայում ամեն երկու տարին մեկ օլիմպիադա անցկացնել ռոբոտների համար:

Միջոցառման կազմակերպիչները վստահ են, որ ռոբոտինդուստրիան կշարունակի զարգանալ ավելի արագ տեմպերով և կգա ժամանակ, որ ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ հետաքրքրությամբ կհետևեն ռոբոտների մրցումներին:

Աղբյուրը՝ Engadget