SONY-ն ներկայացրել է միանգամից մի քանի նորարարություններ

Մի քանի շաբաթ առաջ SONY ընկերությունը ներկայացրել էր Sony Future Lab նախագիծը, որի շրջանակներում նա կմշակի և կստեղծի տարբեր տեխնոլոգիական սարքեր: Ընկերությունն իր օգտատերերի հետ կկիսվի այդ նորություններով դեռևս ստեղծման ընթացքում ` հասկանալու համար վերջիններիս արձագանքը:

Ինչպես և խոստացվել էր. SXSW Interactive Festival ներկայացման ժամանակ ընկերությունը ներկայացրեց մի քանի սարք, որոնց թվում էր նաև Concept N-ը:

Concept N-ը Bluetooth-սարքի նման մի բան է, որը հնարավոր է կրել պարանոցին: Ականջակալներ օգտագործելն անհրաժեշտ չէ: Սարքն անդադար լսում է օգտատիրոջն, ու հատուկ նախադասությունն լսելուց հետո այն պատրաստ է կատարել նրա հրահանգները: Այժմ այդ նախադասությունը «Listen up Arc!» է: Սարքը կարող է պատմել օգտատիրոջը եղանակի տեսությունը, վերջին նորությունները, բացատրել որևէ վայր հասնելու ճաապարհը և այլն: Այն ունի նաև ներկառուցված տեսախցիկ: Ըստ ամենայնի` սա լիովին ավտոնոմ սարք է, քանի որ սմարթֆոնների հետ աշխատանքի մասին ոչինչ չի ասվել:

Երկրորդ սարքը, որը ներկայացվել է, կրկին յուրօրինակ ականջակալ է: Ինչպես կարելի է տեսնել ստորև տեղադրված լուսանկարում, ձայնարձակիչը գտնվում է ականջակալի այն մասում, որը դուրս է գտնվում ականջից: Դրանից դուրս է գալիս հատուկ խողովակ, որի միջոցով ձայնային ալիքը փոխանցվում է դեպի ականջ:

Սա թույլ է տալիս լսել սարքի ձայնը, սակայն միաժամանակ լսել նաև շրջապատի ձայները:

Հաջորդ նորույթը փոքրիկ տուփ է: Այն թույլ է տալիս վերածել ցանկացած մակերես սենսորային մակերեսի:

Հաջորդ սարքը պրոյեկտորի և հատուկ սարքի միաձուլում է: Այն ունի միայն մեկ գործառույթ` ստեղծել ձայնային ալիք ցուցադրվող օբյեկտի համար և անել դա այնպես, որ թվա, թե ձայնը դուրս է գալիս այնտեղից, որտեղ այդ պահին գտնվում է սարքը: Այսինքն, եթե օբյեկտը տեղափոխվի էկրանի վրա, ապա դիտողներին կթվա, որ ձայնը նույնպես տեղափոխվում է:

Աղբյուրը` Engadget