Xbox-ի օգտատերերին թույլատրել են խաղալ այլ հարթակների խաղացողների հետ

Xbox-ի օգտատերերին թույլատրել են խաղալ այլ հարթակների խաղացողների հետ

Microsoft ընկերությունը Xbox-ի և Windows համակարգիչների օգտատերերին հնարավորություն է տվել մրցակցելու այլ սարքերից օգտվող խաղացողների հետ: Միջհարթակային խաղերն իրականացվում են Xbox LIVE ծառայության շնորհիվ, սակայն այն կաշխատի միայն այն դեպում, եթե այդպիսի հնարավորություն թույլ տան իրենք՝ արտադրողները:

Առաջին միջհարթակային խաղը կկայանա Rocket League ֆուտբոլային մրցաշարում, որոնք հասանելի են ինչպես PlayStation4-ի, այնպես էլ համակարգիչների համար:

Xbox-ի և PS4-ի համատեղ խաղերը կպարզաբանի Sony ընկերությունը Game Developers Conference (GDC) կոնֆերանսի ժամանակ, որը կկայանա մարտի 14-18-ը:

Աղբյուրը՝ Engadget