Ինչքա՞ն է Samsung Galaxy S7-ի ինքնարժեքը

Գաղտնիք չէ, որ շուկայի հսկաներն իրենց առաջատար սմարթֆոնները վաճառում են բավականին բարձր գներով: Այսպես, Galaxy S7-ն ԱՄՆ-ում վաճառվում է 670 դոլար, իսկ Ռուսաստանում՝ 49,990 ռուբլի, սակայն, հաշվի առնելով երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը, գները բավականին մարդկային են: Սակայն նույնիսկ այդ դեպքում, վճարել 50 հազար ռուբլի սմարթֆոնի դիմաց ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ: Իսկ թե իրականում որքան արժե Galaxy S7-ը, առաջարկում ենք կարդալ ստորև:

IHS շուկայի վերլուծաբանները հայտարարել են, որ Galaxy S7-ի բաղադրիչների ընդհանուր գինը կազմում է 255 դոլար: Հետաքրքրական է, որ հենց նույն վերլուծաբաններն անցած տարի գնահատել են Galaxy S6 edge-ը 290 դոլար, ինչը զգալիորեն բարձր է Galaxy S7-ի գնից:

galaxxxu

 

Սարքի ամենաթանկ բաղադրիչներից մեկը հանդիսանում է Qualcomm Snapdragon 820 պրոցեսորը, որի գինը 62 դոլար է, իսկ դա սարքի արժեքի մեկ քառորդ մասն է կազմում: Սակայն հեգնական է այն փաստը, որ Qualcomm-ի չիպերն արտադրում է Samsung ընկերությունը:

Ինչպես նաև բավականին թանկ բաղադրիչ է հանդիսանում հիմնական 12 ՄՊ տեսախցիկը՝ Dual Pixel ժամանակակակից տեխնոլոգիայով, որի շնորհիվ տեսախցիկը կարողանում է կենտրոնանալ օբյեկտների վրա շատ կարճ ժամանակահատվածում: IHS-ը S7-ի հիմնական տեսախցիկը գնահատել է 13,7 դոլար:

Ըստ վերլուծական ընկերության՝ մեկ S7 պատրաստելն արժե 5 դոլար: Սակայն պետք չէ մոռանալ նաև ծրագրային ապահովման մասին, որը հանդիսանում է ամենագլխավոր պարամետրը, քանզի առանց վերջինիս ցանկացած երկաթյա զանգված համարվում է ընդամենը «երկաթյա»:

Ստացվում է, որ սմարթֆոնի ինքնարժեքը 255 դոլար է: Եվ վճարելով 50 հազար ռուբլի S7-ի համար՝ իմացեք, որ դրանից 31 հազարը վճարում եք ոչ թե հենց սարքի, այլ լրացուցիչ ծախսերի համար՝ ներառյալ ծրագրային ապահովումը:

Աղբյուրը՝ Android Insider