ՏՀՏ մրցունակ մասնագետները տարեկան մինչև 48,000 ԱՄՆ դոլարի արտադրողականություն են ապահովում

ՏՀՏ մրցունակ մասնագետները տարեկան մինչև 48,000 ԱՄՆ դոլարի արտադրողականություն են ապահովում

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ «Ծրագրային ապահովում և ծառայություններ» սեգմենտը և «Ինտերնետ ծառայությունների պրովայդեր» սեգմենտն ընդգրկող ոլորտի ընդհանուր եկամուտը հասել է 559.1 մլն ԱՄՆ դոլարի (474.9 մլն ԱՄՆ դոլար՝ 2014 թվականին), ինչը վկայում է 17.7% աճի մասին՝ ի տարբերություն նախորդ տարվա:

Research 1

 

Հայաստանում մրցակցային բարձր առավելություններ ունեցող տեխնիկական աշխատուժի շնորհիվ ՏՀՏ խոշոր ընկերությունների և վերազգային կազմակերպությունների համար նպաստավոր ու շահավետ ներդրումային պայմաններ են ապահովվում: Հաշվարկվել է, որ այս մրցունակ մասնագետները տարեկան մինչև 48,000 ԱՄՆ դոլարի արտադրողականություն են ապահովում իրենց ընկերությունների համար: