Amazon-ը ևս հետաքրքրված է սելֆիի միջոցով դեմքի ճանաչման համակարգով

Վճարումներ կատարելիս ինքնանկարների օգտագործումը որպես նույնականացման համակարգ օգտագործելու տարբերակը դիտարկում է ոչ միայն MasterCard ընկերությունը: Համաձայն նոր արտոնագրի՝ դրանով հետաքրքրված է նաև Amazon-ը:

Ի դեպ, ընկերությունը բավական վաղուց է մտածել այդ մասին, քանզի հայտը ներկայացվել է 2015թ.-ի հոկտեմբերին: Արտոնագրում նկարագրված նույնականացման տեխնոլոգիան չի ենթադրում միայն լուսանկարի առկայություն: Այն նաև կհամոզվի, որ տեսախցիկի առաջ գտնվում է իրական մարդ: Դրա համար օգտատերը պետք է աչքը թարթի, կռանա կամ ժպտա: Համակարգն ինքը կառաջարկի անհրաժեշտ գործողություններ կատարել, ինչը պետք է ապահովի լրացուցիչ պաշտպանվածություն:

Ինչպես ցանկացած այլ մեթոդ, այս մեկը ևս ունի իր առավելություններն ու թերությունները: Սակայն կարելի է ենթադրել, որ արդեն շատ շուտով նման միջոցների անհրաժեշտություն չի լինի, քանզի մատնահետքի սկաներները առկա կլինեն գրեթե ցանկացած սմարթֆոնի վրա:

Աղբյուրը՝ USPTO