Ուժեղ պաշտպանվածություն ունեցող ProtonMail-ն արդեն հասանելի է բոլորին

ProtonMail փոստային ծառայությունը, երկու տարի գտնվելով փորձարկման փուլում, որի հասանելիություն կարող էին ստանալ միայն հատուկ հրավերով, այժմ վերջապես հասանելի է դարձել բոլոր ցանկացողների համար և ձեռք է բերել օգտատերեր ի դեմս iOS և Android օգտագործողների: Ծառայությունն ապահովված է ամբողջական կոդավորմամբ, որի շնորհիվ էլ նույնիսկ ինքը՝ արտադրող ընկերությունը, չի կարող հասանելիություն ունենալ օգտատիրոջ տվյալներին:

ProtonMail-ի հզոր պաշտպանվածությունը չի տալիս հնարավորություն կառավարական կազմակերպություններին պահանջել արտադրողներից հավելվածի տվյալների հասանելություն: Փոստային ծառայության սերվերը գտնվում է Շվեյցարիայում, այդ պատճառով էլ ԱՄՆ-ի կառավարությունը չի կարողանում հասանելիություն ստանալ, ոչ էլ փակել այն:

Հայտնի է դարձել, որ հենց ProtonMail-ն է ամենահաճախն օգտագործվում ահաբեկիչների կողմից: Այս առիթով արտադրողները նշել են, որ, ցավոք սրտի, տեխնոլոգիան չի կարող տարբերակել վատը լավից և այդ պատճառով էլ այն երբեմն նույնիսկ պաշտպանում է ահաբեկիչներին:

Աղբյուրը՝ Engadget