Apple-ը պաշտոնապես դադարեցրել է iPhone 5S-ի վաճառքը

Վերջերս հասարակության դատին հանձնված iPhone SE-ի անոնսից դեռևս ամիսներ առաջ լուրեր էին պտտվում, որ նոր մոդելը կփոխարինի շատ հայտնի iPhone 5s-ին: Չնայած այն բանին, որ Apple-ը նմանատիպ ոչ մի պաշտոնական հայտարարություն չի արել, այնուամենայնիվ, դա այդպես էլ եղավ:

iPhone SE-ի ներկայացման հաջորդ օրն այն փոխարինեց iPhone 5s-ին` դեռևս միայն Apple-ի պաշտոնական կայքում, որտեղ այլևս հնարավոր չէ պատվիրել այն, սակայն այն դեռևս հասանելի է Amazon-ում և ևս մի քանի խոշոր առևտրային ցանցերում:

Հիշեցնենք, որ iPhone 5s-ը թողարկվել էր 2013-ի սեպտեմբերին: Այն աշխատում է մեկ բյուրեղյա Apple A7 պրոցեսորով, ունի չորս դյույմ անկյունագծով էկրան` 1136х640 թույլատրելիությամբ, 1 ԳԲ օպերատիվ հիշողություն, ինչպես նաև 8ՄՊ թույլատրելությամբ հիմնական և 1.2ՄՊ թույլատրելիությամբ դիմային տեսախցիկներ: iPhone SE-ն հանդիսանում է iPhone 5s-ի թարմացված տեսակը` բոլոր առումներով և նպատակաուղղված է օգտատերերի այն զանգվածին, որոնց դուր չի եկել iPhone-ի վերջին մոդելների էկրանի անկյունագծի մեծացումը:

Աղբյուրը` Apple