Google Glass Enterprise Edition «խելացի» ակնոցն արդեն հասանելի է eBay-ում

eBay ինտերնետային կայքում, ի թիվս այլ հայտարարությունների, հայտնվել է նաև Google-ի նոր «խելացի» ակնոցի մասին հայտարարությունը, որը նախկինում չէր ցուցադրվել հանրությանը: Այն էականորեն տարբերվում է 2013-ին թողարկված Explorer edition «խելացի» ակնոցից:

Այն բանից հետո, երբ հայտնվեցին բազմաթիվ արգելքներ Google Glass-ը հասարակական վայրերում օգտագործելու մասին, նմանատիպ սարքի թողարկումը դրվեց կասկածի տակ: Սակայն ընկերությունը, այնուամենայնիվ, որոշեց շարունակել դրա հետագա մշակումը` կենրոնանանալով նման սարքերի՝ արդյունաբերական սեգմենտում կիրառելու հնարավորության վրա: Նոր մոդելն, ըստ աղբյուրների, ունի ավելի բարձր պաշտպանվածության մակարդակ խոնավությունից և հարվածներից: Ի տարբերություն նախորդ մոդելի՝ այս ակնոցը դարձել է ծալվող: Հաղորդվում է նաև այն մասին, որ նոր ակնոցի Intel Atom պրոցեսորն ավելի հզոր է, քան նախորդինը, իսկ մարտկոցն ավելի տարողունակ է, իսկ տեսախցիկն էլ ավելի որակյալ:

Google Glass Enterprise-ը վաճառքի է հանվել Սան Ֆրանցիսկոյում գործող A to Z Pawnbrokers գրավատնային ցանցի կողմից: Ներկայումս այս կրելի սարքի գինը կազմում է 700 ԱՄՆ դոլար:

Աղբյուրը` The Verge