Goldgenie-ն պատել է iPhone SE սմարթֆոնը 18 կարատ ոսկով

Goldgenie բրիտանական ընկերությունը շարունակում է ներկայացնել սմարթֆոնների բացառիկ թանկարժեք տարբերակներ: Հաջորդը iPhone SE-ն էր, որը ներկայացվել է օրեր առաջ:

Ընկերությունն առաջարկում է սմարթֆոն, որը պատված է ավանդական 24 կարատանի ոչ այնքան մեծ քաշով ոսկով և արժե 1582 ֆունտ ստերլինգ: Կան նաև մի քանի մոդելներ՝ զարդարված Սվարովսկի բյուրեղներով և 1800-2100 ֆունտ ստերլինգ արժողությամբ:

Կա նաև տարբերակ, որը պատված է 18 կարատ ոսկով՝ 200 գ քաշով, և արժե 38 400 ֆունտ ստերլինգով: Ցանկացողները կարող են նաև լրացուցիչ զարդարել կորպուսը 364 ադամանդներով՝ ընդհանուր 5,5 կարատ քաշով, բայց գինը կաճի մինչև 54 400 ֆունտ ստերլինգ:

Եթե Դուք ադամանդների փոխարեն նախընտրեք շափյուղաներ, ապա ստիպված կլինեք փոքր-ինչ սպասել, այդ տարբերակը ևս շուտով կհայտնվի տեսականու մեջ:

Աղբյուրը՝ Goldgenie