Apple-ը պատրաստում է նոր հեռուստաշոու հավելվածներ ստեղծողների մասին

Apple ընկերությունը պլանավորել է թողարկել մի յուրահատուկ հեռուստատեսային նախագիծ, որը կապ չի ունենա երաժշտության հետ: Ըստ New York Post-ի հաղորդման՝ ընկերությունը համագործակցում է երաժիշտ Will.i.am-ի և պրոդյուսերներ Բեն Սիլվերմանի (Ben Silverman) և Հովարդ Ուեյնի (Howard T. Owens) հետ՝ հավելվածներ ստեղծողների մասին պատմող հեռուստանախագիծ ստեղծելու շուրջ:

Ակնկալվող շոուի մասին մանրամասներ դեռևս չկան: Apple-ը հրաժարվում է բացահայտել հաղորդման ձևաչափը և դրա թողարկման ամսաթիվը: Սակայն ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ այն հասանելի կլինի ընկերության բոլոր սարքերի վրա: Որոշ վերլուծաբաններ ասում են, որ սա հնարավոր է, որ ընկերության նախապատրաստական փուլը լինի նոր հեռուստատեսային ծառայություն թողարկելուց առաջ:

Ընկերությունը նախկինում նույնպես թողարկել է հեռուստատեսային նախագծեր, սակայն դրանք բոլորը վերաբերել են երաժշտությանը: Նախորդ ամիս հայտնի է դարձել, որ Apple-ն աշխատում է Vital Sings հեռուստատերիալի վրա, որում խաղում է լեգենդար ռեփեր Dr. Dre-ն՝ օգնելով ընկերությանը առաջ տանել սեփական երաժշտական սերվիսը` Apple Music-ը: Հավելենք նաև, որ ընկերությունն արդեն իսկ աշխատում է Vice Media-ի հետ մի մինի սերիալի վրա, որը կոչվում է The Score և բաղկացած է 6 սերիայից:

Աղբյուրը` The Verge