Microsoft Research-ը ցուցադրել է holoportation տեխնոլոգիան

Microsoft Research-ի հետազոտությունների և արտադրանքի բաժինը ցուցադրել է իր նոր արտադրանքը, որը ստացել է holoportation անվանումը (HoloLens և Teleportation բառերից):

holoportation-ը HoloLens-ի օգնությամբ հնարավորություն է տալիս իրարից հեռու գտնվող ընկերներին և հարազատներին նոր մակարդակի հասցնել ընդհատված շփումը:

Խոսքը մարդու եռաչափ պատկերի ստեղծման մասին է, որը կարելի է քանդել և հավաքել երկրագնդի ցանկացած կետում՝ վերակառուցելով այն իրական ժամանակում: Օգտագործելով HoloLens ականջակալներ՝ խոսակցության մասնակիցները կկարողանան տեսնել մեկը մյուսին, ասես նրանք գտնվում են նույն սենյակում:

Ինչպես երևում էտեսահոլովակում, սենյակը կահավորվում է մի քանի 3D տեսախցիկներով, որոնք անհրաժեշտ են ճշգրիտ մոդելի պատրաստման համար:

Աղբյուրը՝ Microsoft Research