Google-ը վստահեցնում է, որ ինքնակառավարվող ավտոմեքենաները շատ շուտով հասանելի կդառնան բոլորին

Ինչպես ասել է Google-ի ինքնակառավարվող մեքենաների ծրագրի ղեկավար Ռոն Մեդֆորդը (Ron Medford), այս ավտոմեքենաները չեն հայտնվի վաճառքում այնքան ժամանակ, քանի դեռ արտադրողները վստահ չլինեն դրանց անվտանգության մեջ:

Իհարկե, միանգամից չի լինի փոխարինել միլիոնավոր ներքին այրման շարժիչով աշխատող մեքենաները, որոնք այսօր կան ամբողջ աշխարհում: Ամեն ինչ տեղի կունենա հերթականությամբ: Հենց գնորդը հավաստիանա, որ նոր տեսակի մեքենաներն անվտանգ են, դրանց հանդեպ պահանջարկը կսկսի մեծանալ երկրաչափական պրոգրեսիայով: Մեդֆորդը համոզված է, որ այս ավտոմեքենաները շատ մեծ ազդեցություն կունենան մարդկանց կյանքում: Դա համեմատելի կլինի այն ժամանակների հետ, երբ մարդիկ փոխարինեցին ձիերին ավտոմեքենաներով:

Self-driving cars 2

Մեդֆորդը նաև նշել է, որ Google-ում շատ լավ հասկանում են նման ավտոմեքենաների վրա կիբերհարձակումների վտանգի առկայությունը, և այդ իսկ պատճառով նրանք ամեն օր աշխատում են նման դեպքերը բացառելու համար:

Աղբյուրը` Computerworld