WISeID Kaspersky Lab Security. անվտանգ հավելված` կարևոր փաստաթղթեր պահելու համար

Կասպերսկու լաբորատորիան և շվեյցարական WISeKey ընկերությունը, որը մասնագիտանում է տեղեկատվության անվտանգ պահպանության մեջ, հայտարարել են նոր հավելվածի թողարկման մասին, որը կոչվում է WISeID Kaspersky Lab Security:

Ներկայացված հավելվածն իր մեջ ամփոփում է երկու ընկերությունների լավագույն տեխնոլոգիաները: Մասնավորապես, հավելվածում կիրառվել է Kaspersky Mobile Security SDK գործիքների փաթեթը, որի շնորհիվ ապահովվում է հավելվածի ցանցային անվտանգությունը:

WISeID Kaspersky Lab Security 1

Նոր ծրագիրը թույլ կտա օգտատերերին շփվել և կատարել գումարային փոխանցումներ` անվտանգ միջավայրում: Այս հավելվածը ստեղծում է անվտանգ և հուսալի ամպային պահոց` նախատեսված օգտատերերի անձնական տվյալների պահպանման համար` գաղտնաբառեր, բանկային հաշվեհամարներ և այլն:

Ամպային պահոցը նույնպես շատ լավ պաշտպանված է: Դրա համար պատասխանատու է հատուկ կոդավորման տեխնոլոգիան, իսկ պահոց մտնելու համար անհրաժեշտ է հատուկ գաղտնաբառ, որը հայտնի է միայն օգտատիրոջը: Հավելյալ անվտանգության համար հավելվածը օգտագործում է դեմքի նույնականացման ֆունկցիան:

WISeID Kaspersky Lab Security հավելվածը հասանելի է Android, iOS, OS X, Windows ՕՀ-երի և Kindle սարքերի համար:

Աղբյուրը` Kaspersky