«Խելացի» թևնոց՝ կանանց համար

Ringly ընկերությունը ներկայացրել է Aries «խելացի» թևնոցը, որը հետևում է ֆիզիկական ակտիվությանը և փոխանցում ծանուցումներ: Սարքն ավելի շատ թանկարժեք զարդի տեսք ունի, քան ինովացիոն սարքի: Նախնական պատվերներ կարելի է ձևակերպել 195 դոլարով:

Սարքն ունի երկու չափս (S/M և M/L), ինչպես նաև հանդես է գալիս 4 կիսաթանկարժեք քարերի տարբերակներով՝ լաբրադորիտ, ծիածանային բելոմորիտոմ, կվարց բյուրեղ և լազուրիտ: Իսկ առաջին հազար պատվիրատուների համար Ringly-ն Aries-ում կտեղադրի 5 գունային լուսադիոդներով ադամանդ:

թևնոց2

Թևնոցը կարողանում է հաշվել այրած կալորիաների քանակը, ինչպես նաև քայլերը՝ նույնիսկ բարձրակրունկներ կրելու դեպքում: Այն կարողանում է նաև ծանուցել օգտատիրոջը նոր հաղորդագրությունների մասին: Aries-ն աշխատում է հարյուրավոր հավելվածների հետ, այդ թվում՝ Bumble, Slack, Snapchat, Uber և այլն:

Սարքն ամբողջությամբ լիցքավորվում է 4 ժամում, իսկ մեկ լիցքը բավականացնում է 24-48 ժամ: Aries-ի առաքումը կմեկնարկի ամռանը:

Հիշեցնենք նաև, որ սա Ringly-ի առաջին կանացի զարդը չէ: 2014 թ.-ին ընկերությունը ներկայացրել էր կանացի սմարթ-մատանի, որը լուսադիոդների միջոցով ազդանշան էր արձակում սմարթֆոնին եկած ծանուցումների ժամանակ:

Աղբյուրը՝ Ringly.com