Apple-ի տեխնոլոգիան երգերը «կմաքրի» ժարգոնից

Apple ընկերությունն արտոնագրել է մի տեխնոլոգիա, որն ունակ է ավտոմատ կերպով ճանաչել և ջնջել երգերում հնչող անվայելուչ բառերը: Համակարգը սկանավորում է երգը, համեմատում դեռևս չհեռարձակված երգի բառերը տվյալների բազայում առկա արգելված բառերի և արտահայտությունների հետ, իսկ համընկման դեպքում խլացնում է անցանկալի կոնտենտը կամ փոխարինում այն ձայնային ազդանշանով:

այերգ

Տեխնոլոգիան չի վերաբերում միայն երգերին: Այն կարող է կիրառվել նաև աուդիոգրքերում առկա անհարիր արտահայտություններին և հայհոյանքներին: Ընկերությունն արտոնագրի դիմում էր ներկայացրել 2014թ.-ի սեպտեմբերին:

Առայժմ պարզ չէ՝ արդյո՞ք սա նշանակում է, որ ընկերությունը պատրաստվում է Apple Music-ը խիստ գրաքննության ենթարկել: Սակայն Apple-ը միշտ էլ աչքի է ընկել օգտատերերին անբարոյական կոնտենտից պաշտպանելու իր ձգտմամբ, ուստի այս քայլը ևս զարմանալի չէ:

Աղբյուրը՝ Business Insider