Վերլուծաբաններ. iPhone SE-ն չի կարողանա կանխել Apple-ի վաճառքի անկումը

Երեկ մեկնարկել է նոր, 4 դյույմանոց iPhone SE սմարթֆոնի վաճառքը: Դատելով որոշ տվյալներից՝ սարքը պետք է որ մեծ պահանջարկ վայելեր: Օրինակ՝ միայն Չինաստանում iPhone SE-ն ունեցել է մոտ 3,4 մլն նախնական պատվեր: Վերլուծաբանները կարծում են, որ ընթացիկ ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակում այս սմարթֆոնի վաճառքը կկազմի 4-5 մլն:

Սակայն որոշ վերլուծաբաններ վստահ են, որ iPhone SE-ն չի օգնի Apple-ին կանխել վաճառքի անկումը: Նշենք, որ iPhone 6s և 6s Plus-ի պատվերների մեկ եռամսյակում նվազել են երկու անգամ:

Apple-ի երկրորդ եռամսյակի գործունեության ֆինանսական հաշվետվությունը կհրապարակվի ապրիլի 25-ին:

Աղբյուրը՝ 9to5mac