Հայերը կոտրել են Gov.az կայքը

Քիչ առաջ Twitter միկրոբլոգային կայքում հայտարարություն է տարածվել այն մասին, որ Մոնթե Մելքոնյան կիբեր բանակը կոտրել է Ադրբեջանի կառավարության պաշտոնական կայքը: Gov.az կայքն այժմ հասանելի չէ, և պարզ չէ, թե երբ այն կվերականգնվի:

Հիշեցնենք, որ վաղ առավոտից համացանցը ողողված է հայ-ադրբեջանական ռազմական գործողությունների մասին լուրերով, որոնցից շատերը ապատեղեկատվություն են և չեն համապատասխանում իրականությանը:

ittrend.am-ը կոչ է անում իրազեկվել միայն հավաստի տեղեկատվություն պարունակող կայքերից: