Ո՞ր կայքերից ու սոց. էջերից ստանալ ՀԱՎԱՍՏԻ ինֆորմացիա (թարմացվող)

Այս պահին շարունակվում են ռազմական բախումները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով: Առավել թեժ մարտեր են ընթանում ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով: Քանի որ այս պահին սահմանային յուրաքանչյուր լարվածություն բերում է ինֆորմացիայի քաոսային հոսքի, հրապարակում ենք սոցցանցերի այն էջերի ու կայքերի ցանկը, որոնցից կարելի է ստանալ ՀԱՎԱՍՏԻ ինֆորմացիա:

1. mil.am՝ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայք,

2. nkrmil.am` ԼՂՀ ՊԲ պաշտոնական կայք, որն այս պահին հասանելի չէ ինչ-ինչ պատճառներով,

3. razm.info,

4. Hayzinvor.am,

5. voskanapat.info:

Տեղեկատվական անվտանգության և մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր Twitter-յան էջում ստեղծել է հավաստի տվյալներ տարածող պաշտոնատար անձանց և լրատվական կայքերի ցանկ, որտեղ ներառված են հետևյալ էջերը.

  • ՀՀ ԱԳՆ պաշտոնական էջ՝ @MFAofArmenia,
  • Դավիթ Կ. Բաբայան՝ ,
  • ԼՂՀ պաշտպանության նախարարություն ,
  • Անի Սարգսյան (ԼՂՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար) ,
  • ArtsakhPress Agency,
  • Karabakh MFA,
  • Արտակ Բեգլարյան (ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար) ,
  • Տիգրան Մկրտչյան (ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետ) ,
  • Տիգրան Բալայան (ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ)  :

Ներկայացնում ենք նաև Facebook-յան էջեր, որոնցից ևս կարելի է ստանալ ստուգված տեղեկություններ.