Ինչպես Facebook-ում ազատվել կեղծ տեղեկատվության ստացումից

ittrend.am-ը ներկայացնում է ուղեցույց, որի օգնությամբ հնարավոր կլինի ոչ միայն ազատվել Facebook-ում ոչ հավաստի աղբյուրների տարածած տեղեկատվությունից, այլև ստանալ միայն հավաստի աղբյուրների թարմացումները:

Ահա, թե ինչ է անհրաժեշտ անել`
– անցեք հետևյալ հղումով,
– ստեղծեք ցուցակ,
– ավելացրեք վստահված facebook-յան աղբյուրները և պահպանեք արդյունքները,
– Ֆեյսբուքյան լրահոսը կթարմանա, ու կցուցադրվեն միայն ընտրված էջերի գրառումները:

Եթե ցանկանում եք վերադառնալ լրահոսի նախկին տարբերակին, ապա սեղմեք սոցցանցի վերջին աջ մասում գտնվող «Home» կոճակը, իսկ ընտրված ցանկը կրկին տեսնելու համար՝ ձախ կողմում՝ «Friends» (Ընկերներ) բաժնում ստեղծված ցանկը:

list2

Հիշեցնենք հավաստի աղբյուրների ցանկը: Ավելացրեք դրանք Ձեր անձնական ցուցակում: ittrend.am-ը ևս մեկ անգամ տեղեկացնում է` ուշադիր եղեք համացանցում և սոցիալական ցանցերում: Մի բացեք անծանոթ հղումներ և մի ընդունեք անծանոթ և կասկածելի մարդկանց ընկերության առաջարկները սոցիալական կայքերում: