Հրապարակելով իր նոր Spectre 13 նոութբուքը՝ HP ընկերությունը շեշտը դնում է դրա անհավանական բարակության վրա, որը կազմում է 10.4 մմ: Սակայն դրա դիզայնում կա ևս մեկ հետաքրքիր առանձնահատկություն` ընկերության նոր լոգոն:
Նախկինում ընկերությունն իր արտադրանքների վրա նշում էր ավանդական դարձած «h» և «p» լատինական տառերը, շատ հազվադեպ իր ամբողջական անվանումը` Hewlett-Packard: Այժմ ընկերությունը այդ h և p տառերը գրում է չորս ուղղահայաց գծերի տեսքով:
Այս լոգոտիպն ստեղծել է Moving Brands ընկերությունը դեռևս 2008-ին: Այն առաջին անգամ հանրությանը ցուցադրվել է 2011-ին: Սակայն այն ժամանակ ընկերությունը հրաժարվել էր կիրառել այս նոր լոգոտիպը: Այժմ, ըստ ամենայնի, ամենահարմար ժամանակն էր փոփոխելու սեփական լոգոն:
Հիշեցնենք, որ HP ընկերությունը ստեղծվել է 1941 թվականին և դրա լոգոն տարիների ընթացքում կրել է որոշ փոփոխություններ:
Աղբյուրը` The Verge