Արևային մարտկոցները կարող են էներգիա ստանալ նաև անձրևի կաթիլներից

Արևային մարտկոցները կարող են էներգիա ստանալ նաև անձրևի կաթիլներից

Անձրևը, որպես կանոն, ոչ մի լավ բան չի տալիս արևային մարտկոցներին, սակայն չինացի գիտնականների մի խումբ կարող է փոխել դա: Նրանք ստեղծել են ատոմագրաֆինային հիմքով արևային մարտկոցներ, որոնք օգտագործում են անձրևի միջոցով հավաքված ջուրը՝ էներգիա ստանալու համար: Ջուրը, հոսելով գրաֆինի վրայով, դառնում է բնական հաղորդիչ և դրա իոնները, հաղորդակցվելով գրաֆինի էլեկտրոնների հետ, արտադրում են էլեկտրաէներգիա:

Խնդիրն այն է, որ այս տեխնոլոգիան այդքան էլ արդյունավետ չէ, քանի որ այն կարողանում է էլեկտրականության վերածել հավաքված էներգիայի միայն 6.5 տոկոսը, որը, համեմատելով աշխարհի լավագույն արևային մարտկոցների հետ, շատ վատ արդյունք է: Սակայն, եթե ստեղծողները կարողանան բարելավել իրենց մարտկոցների արտադրողականությունը, ապա մարդկությունը կստանա էլեկտրաէներգիայի նոր աղբյուր, և կախվածությունը դասական աղբյուրներից ավելի կնվազի:

Աղբյուրը` Sciencenewsjournal