Chrome-ի նոր հավելվածը թույլ կտա հեշտությամբ գտնել բիզնես-գործընկերոջ email-ը

Chrome-ի նոր հավելվածը թույլ կտա հեշտությամբ գտնել բիզնես-գործընկերոջ email-ը

Ցանկանում եք ավելի՞ շատ տեղեկություն ստանալ այն անձանց մասին, ում հետ նամակագրություն եք վարում կամ շտապ անհրաժե՞շտ է որևէ ընկերության ներկայացուցչի կոնտակտային տվյալները. Clearbit Connect-ը կօգնի այդ հարցում։

Սա Chrome-ի համար նախատեսված նոր հավելված է, որը կօգնի ավելի արդյունավետ շփվել Gmail-ում` տարատեսակ բիզնես ոլորտների ներկայացուցիչների հետ:

 

Clearbit Connect 3

Clearbit Connect-ը թույլ է տալիս տեղեկություն ստանալ այն օգտատիրոջ մասին, ում հետ շփվում եք Gmail-ի միջոցով: Այս ծրագիրը օգտագործելու դեպքում Gmail-ի ինտերֆեյսի աջ կողմում կերևան օգտատերի ամբողջական անունը, լուսանկարը, հասցեն, ընկերության անվանումը և այլ անհրաժեշտ ինֆորմացիան:

Այժմ այս ծրագրի միջոցով հնարավոր է իմանալ նաև այն ընկերության անունը, որում աշխատում է տվյալ օգտատերը: Հարկավոր է միայն մուտքագրել անհրաժեշտ անվանումը և սպասել: API համակարգի համար անհրաժեշտ չէ մուտքագրել շատ ճշգրիտ անվանում, քանի որ համակարգն ավտոմատ կերպով շտկում է որոնման արդյունքները: Օրինակ` բավական է մուտքագրել john.smith@company.com, jsmith@company.com կամ johnsmith@company.com անունները, և համակարգը կգտնի անհրաժեշտ մարդուն և մնացած ինֆորմացիան:

Համակարգն ունի նաև վճարովի տարբերակ, սակայն դրա և անվճարի միջև տարբերությունը այդքան էլ մեծ չէ: Համակարգի ստեղծողները պլանավորում են անընդհատ մեծացնել տվյալների բազան, որպեսզի համակարգն ավելի ճշգրիտ աշխատի:

Հավելավածը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով:

Աղբյուրը` Lifehacker