WhatsApp-ը բոլոր տեսակի հաղորդագրություններն ու զանգերը կկոդավորի

Հանրահայտ WhatsApp մեսենջերի թիմը հայտարարել է ամբողջական կոդավորման մեկնարկի մասին: Խոսքը գնում է E2EE-ի (End-to-end encryption) մասին, երբ հաղորդագրությունները կարող են կարդալ միայն օգտատերերը, որոնք մասնակցում են նամակագրության գործընթացին, իսկ պրովայդերները, հաքերները, պետական մարմինները և այլ անձինք չեն կարող մուտք գործել և տեսնել այդ գրառումները։

WhatsApp 4

 

Ինչպես հայտնում են WhatsApp-ի հիմնադիրները` Յան Կումը և Բրայան Էկտոնն իրենց պաշտոնական բլոգում, այժմ ամեն ինչ կոդավորվում է` սկսած զանգերից մինչև ուղարկված ամենահասարակ ֆայլերը: Դրա համար օգտատերերը պետք է ունենան հավելվածի ամենավերջին տարբերակը:

Հիշեցնենք, որ 2014-ին Facebook-ը գնել որ WhatsApp-ը 16 միլիարդ դոլարով:

Աղբյուրը` WhatsApp