Google.org -ը նվիրաբերում է 20 մլն դոլար՝ հաշմանդամ մարդկանց հարմարավետության պայմանները բարելավելու համար

Google.org -ը նվիրաբերում է 20 մլն դոլար՝ հաշմանդամ մարդկանց հարմարավետության պայմանները բարելավելու համար

Google-ի բարեգործական թևը՝ Google.org-ը, 20 միլիոն դոլարի դրամաշնորհ է հատկացրել հասարակական կազմակերպություններին ամբողջ աշխարհում, որպեսզի նրանք ստեղծեն հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքը հեշտացնող տեխնոլոգիաներ: Մրցույթում հաղթել են 30 կազմակերպություններ, որոնց ծրագրերը ներառում են սկսած եռաչափ պրոթեզավորումից վերջացրած թվային գրադարաններ՝ թույլ տեսողություն ունեցող անձանց համար: 30 դրամաշնորհներից 6-ին տրվել են ավելի քան 1 մլն դոլար, այն դեպքում, երբ դրամաշնորհների միջին գինը կազմում է 750.000 դոլար:

Google.org-ը ձեռնարկել է այս ծրագիրը, հաշվի առնելով այն, որ հաշմանդամություն ունեցող երեք մարդկանցից մեկն ապրում է աղքատության մեջ և անկախ այն հասարակությունից կամ երկրից, որտեղ նրանք ապրում են, չկան բավականաչափ համապատասխան հարմարություններ, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք համարվեն սոցիումի լիարժեք անդամ: Հաշմանդամություն ունեցող անձանց գործազրկությունը ևս մեծ խնդիր է, ինչը անտարբեր չի թողել ընկերությանը:

Google.org-ի նախաձեռնած այս ծրագիրը ցույց է տալիս Google-ի վերաբերմունքը աշխարհին. ընկերությունը փորձում է ապացուցել, որ հաշմանդամություն ունեցող անձանց խդիրները կարող են լուծվել, եթե գործի դրվեն լավ ինժեներական հմտություններ: Օրինակ՝ կույրերի համար նախատեսված Պերկինս դպրոցը ստացել է 750.000 դոլար, որպեսզի ստեղծի միկրոնավիգացիոն հավելված, որը լրացնում է ավանդական GPS-ում առկա բացերը, ինչպիսիք են, օրինակ, ավտոբուսի կանգառները և մուտքի դռները: Click2Speak-ը ստացել է 400.000 դոլար մրցանակ՝ բարելավելու համար էկրանային ստեղնաշարը՝ շարժունակության խնդիր ունեցող անձանց համար, և e-NABLE-ն ստացել է 600.000 դոլար՝ գծագրելու համար մատչելի 3D տպագրությամբ պրոթեզավորող սարքեր երեխաների համար:

Աղբյուրը՝ The Verge

Բաժիններ: Աշխարհ, Սոցիալական