Սարք, որը թույլ կտա շներին սելֆիներ անել

Saatchi & Saatchi մադրիդյան ընկերությունը Pedigree-ի համար ստեղծել է The Posting Tail կոչվող սարքը, որի վրա կա տեսախցիկ՝ կապված հատուկ սենսորի հետ, որը ամրացվում է շան պոչին: Երբ շունը որևէ բան է նկատում և սկսում թափահարել իր պոչը, դրանով ցույց տալով իր հետաքրքրությունը, տեսախցիկը լուսանկարում է դա և միանգամից գցում Facebook` ներկառուցված հատուկ սարքի միջոցով:

Այս դեպքում երևի թե կարիք կլինի շան համար առանձին էջ բացել Facebook-ում, որտեղ կլինեն միայն նրա կողմից արված լուսանկարները: Ցավոք սրտի, այս սարքը դեռևս հասանելի է միայն Իսպանիայում: Ցանկացողները կարող են պատվիրել այն Pedigree.es կայքում` մեկ շաբաթով:

Հույս ունենք, որ Pedigree-ն շուտով հասանելի կդարձնի այն ամբողջ աշխարհով մեկ:

Աղբյուրը` Techcrunch