Apple-ն ավելի քան 40 մլն դոլար է աշխատել` վերամշակելով իր հին սարքերը

Apple-ը հանրությանն է ներկայացրել իր ամենամյա էկոլոգիական զեկույցը: Դրանից պարզ է դառնում, որ կուպերտինյան հսկան ամեն տարի ավելի մեծ ներդրում է ունենում շրջակա միջավայրի պահպանման հարցում, սակայն զեկույցից երևում է նաև, որ Apple-ը բավական եկամուտ է ստանում այդ ընթացքում` վերամշակելով իր օգտագործած սարքերը:

Վերամշակելով իր հին սարքերի մեջ առկա երկաթը, ալյումինը, ապակին և այլ ինդուստրիալ մասերը, ինչպես նաև սարքերում առկա ոսկին` ընկերությունը բավական գումար է վաստակում:

Ինչպե՞ս է դա ստացվում` բացատրենք: Ըստ The Refining Company-ի հաղորդած տվյալների` ավանդական համակարգչի էկրանի մեջ առկա է գրեթե 9 դոլարին համարժեք թանկարժեք նյութեր, իսկ World Gold Council ընկերության գլխավոր տնօրեն` Թրևոր Թիլի խոսքերով, սմարթֆոնում կա մոտավորապես 25-30 միլիգրամ ոսկի, որի ինքնարժեքը կազմում է մոտավորապես 1 դոլար:

Ամեն տարի վաճառելով միլիոնավոր i-սարքեր` դրանց մի մասը վաղ թե ուշ ընդգրկվում են ընկերության վերամշակման ծրագրում: Այնպես որ իմացեք` նույնիսկ չաշխատող i-սարքն իրենից արժեք է ներկայացնում:

Աղբյուրը` Phonearena