Яндекс.Такси-ն 2 ամսվա ընթացքում մուտք կգործի հայկական շուկա (հարցազրույց)

Яндекс.Такси-ն 2 ամսվա ընթացքում մուտք կգործի հայկական շուկա (հարցազրույց)

Վերջերս տեղեկություն տարածվեց այն մասին, որ Яндекс.Такси-ն շուտով մուտք է գործելու հայկական շուկա: Այս լուրի հետ կապված `ittrend.am-ը զրուցեց Яндекс.Такси-ի PR նախագծերի ղեկավար Էլինա Ստավիսկայայի հետ:

12969196_606339979531949_1555082097_n

Էլինա Ստավիսկայա

Վերջերս հայտնի դարձավ, որ մոտ ժամանակներս Яндекс.Tаксиին մուտք կգործի հայկական շուկա, մասնավորապես, այն կգործի Երևանում: Հայաստանում արդեն մի քանի տարի է, ինչ հաջող գործում են առցանց տաքսի պատվիրելու մի քանի ծառայություններ` GG Taxi, MobiTaxi և TaxoLine: Ինչպե՞ս եք գնահատում նրանց մրցակցային հնարավորությունները:

Մեզ համար դա շատ լավ ցուցանիշ է: Այս ծառայությունների առկայությունը նշանակում է, որ Հայաստանում օգտատերերի մի մասն արդեն իսկ հասկացել է հավելվածի շնորհիվ տաքսի պատվիրելու առավելությունները: Երբ մենք դեռ նոր էինք սկսել գործել Մոսկվայում` 2011-ին, որոշ ժամանակ պահանջվեց, որպեսզի օգտատերերը փորձեն տաքսի պատվիրելու նման եղանակը և սկսեն վստահել դրան: Սկզբնական շրջանում սմարթֆոնի էկրանին հայտնված տվյալներին ավելի քիչ էին վստահում, քան դիսպետչերի ձայնին: Սակայն Հայաստանում առցանց տաքսի պատվիրող մարդկանց քանակը` համեմատած ավանդական եղանակի հետ, դեռ այդքան էլ մեծ չէ: Այս իսկ պատճառով պայքարն առաջին հերթին կլինի ավանդական` զանգի միջոցով: Այս ամենի հետ մեկտեղ մենք չենք մարտնչում ավանդական տաքսի- ծառայությունների հետ` մեր բիզնեսները օգնում են մեկը մյուսին աճել և զարգանալ: Яндекс.Такси-ի բջջային հնարավորությունները թույլ են տալիս զգալիորեն կրճատել պատվերների ինքնարժեքը` պատվերների օպտիմալ բաժանումը կրճատում է ավտոմեքենաների հավելյալ տեղաշարժը և վարորդների ժամանակավոր կանգառները, իսկ հավելվածի միջոցով պատվերը զգալիորեն կրճատում է դիսպետչերի աշխատանքը: Այսպիսով մեզ հաջողվում է նվազեցնել սակագները:

Yandex Taxi 5

Դուք արդեն հայտարարել եք, որ չեք բացառում առցանց տաքսի պատվիրելու ծառայություններ մատուցող հայկական ընկերությունների գնումը: Առաջարկներ արդեն եղե՞լ են և ինչպիսի՞ն է եղել պատասխանը: 

– Այո, մենք նման հնարավորությունը չենք բացառում: Մենք պատրաստ ենք երկխոսության:

Եթե ես չեմ սխալվում, այս տարվա սկզբին Яндекс.Таксиն` առաջինը Ռուսաստանում, իր օգտատերերին տվեց հնարավորություն երթևեկել Tesla ավտոմեքենաներով: Ինչպիսի՞ն էր մոսկվացիների արձագանքն այդ տեխնոլոգիական նորարարության նկատմամբ, և արդյո՞ք դա արդարացրեց ծախսերը:

– 2015-ի հուլիսին մենք գործարկեցինք առաջին էլեկտրատաքսին Մոսկվայում: Այդ ժամանակ ընկերությունն ուներ երկու Tesla S մոդելի ավտոմեքենա, սակայն այս տարվա սկզբին դրանցից մեկը մեկնեց Սանկտ Պետերբուրգ:

Մարդկիկ իրենց հիացմունքն էին արտահայտում, ոչ ոք, ով որ սպասարկվել է այս ավտոմեքենաներով, անտարբեր չի մնացել:Հաճախորդները հետաքրքրությամբ հարցնում էին վարորդներից էլեկտրամեքենայի, դրա լիցքավորման մասին, վարելու և խնամքի առանձնահատկությունների մասին և այլն: Վարորդները մեծ հաճույքով պատասխանում էին բոլոր հարցերին:

Ծրագրի շրջանակներում էլեկտրամեքենաներից յուրաքանչյուրն անցել է ավելի քան 30.000 կմ և տնտեսել է ավելի քան 200.000 ռուբլի` վառելիքի համար:

Ինչ վերաբերում է ծախսերին, դա մեզ համար ոչ կոմերցիոն նախագիծ էր, այդ իսկ պատճառով արդյունքները չենք գնահատել:


Հնարավոր է արդյո՞ք, որ Tesla-ն հայտնվի նաև Երևանի փողոցներում` որպես էլեկտրատաքսի: 

– Այժմ մի էլեկտրամեքենան աշխատում է Մոսկվայում, իսկ մյուսը` Սանկտ Պետերբուրգում: Яндекс.Такси-ն այժմ աշխատում է Ռուսաստանի 16 քաղաքաներում և Մինսկում, նման հնարավորություն կա բոլոր այն քաղաքների համար, որտեղ գործում է Яндекс.Такси-ին:

Yandex Taxi 4

 

Կոնկրետ ե՞րբ է մեկնարկելու Яндекс.Таксиն Հայաստանում և ի՞նչ նորությունների սպասենք Ձեր ծառայությունից:

– Մենք պլանավորում ենք գործարկել ծառայությունը մոտակա մեկ-երկու ամիսների ընթացքում: Այժմ տարվում են նախապատրաստական աշխատանքներ: Փնտրում ենք բիզնես գործընկերներ:

Яндекс Такси մոբայլ հավելվածը կարող եք ներբեռնել հետեյալ հղումներով` Android և iOS տարբերակներ: