Google-ը կցուցադրի հեռուստաալիքների հեռարձակումների ցանկը որոնման արդյունքներում

Google-ը շուտով կավելացնի հեռուստաալիքների ուղիղ հեռարձակումները որոնման արդյունքներում, ինչը թույլ կտա տեսել, թե հաջորդիվ կոնկրետ երբ և որ ալիքը կցուցադրի Ձեր սիրած ֆիլմը: Նոր հնարավորությունը չի ներառի կաբելային ալիքների մասին տվյալներ, որոնման համակարգը նաև կցուցադրի, թե որ հավելվածներն են պարունակում այն կոնտենտը, որը Դուք փնտրում եք, կա՞ այն արդյոք Google Play-ում, YouTube-ում, iTunes-ում կամ այլ հոսքային ծառայությունում:

տվ

Google-ն առայժմ չի հրապարակում, թե երբ հնարավոր կլինի օգտվել նոր ֆունկցիայից: Ընկերությունը նաև նախատեսում է րոնման արդյունքներում ցուցադրել, թե ինչի մասին է ֆիլմը կամ հեռուստահաղորդումը, ով է հանդես գալիս գլխավոր դերում և այլ նմանատիպ տեղեկատվություն, որը կազատի Ձեզ կայքերում տեղեկատվություն փնտրելու պարտականությունից:

Աղբյուրը՝  The Verge