Tesla-ի նախկին փոխնախագահը տեղափոխվել է Apple

Tesla-ի նախկին փոխնախագահը տեղափոխվել է Apple

Apple ընկերությունն արդեն վաղուց մասնագետների թիմ է հավաքում ինքնավար էլեկտրամեքենաներ արտադրելու համար: Թիմը համալրել է Քրիս Փորրիթը, որը նախկինում զբաղեցնում էր Tesla ընկերության փոխնախագահի պաշտոնը: Այսպես, ևս մեկ անգամ հաստատվեցին Tesla-ի գործադիր տնօրենի՝ Իլոն Մասկի խոսքերն այն մասին, որ Apple մեքենան պատրաստում են մարդիկ, ովքեր հեռացվել են Tesla-ից:

Քրիս Փորրիթը սկսել է իր կարիերան Land Rover ընկերությունում որպես պրակտիկանտ 1987թ. և տասը տարվա ընթացքում բարձրացել է մինչև ավագ ինժեների պաշտոնը Vehicle Dynamics-ում: Այնուհետև նա տեղափոխվել է Aston Martin ընկերություն, որտեղ զբաղեցրել է գլխավոր ինժեների պաշտոնը մինչև 2013թ.: Նշենք, որ Փորրիթի անվան հետ են կապվում Aston Martin մեքենաների վերջին տարիների առավել հայտնի մոդելները, ինչպիսիք են One-77-ը, V12 Zagato-ն և Aston Martin DB9-ը: Հետաքրքիր է, որ Փորրիթի տեղը Tesla-ում զբաղեցրել է Ստիվ Մակմանուսը, ով նունպես Aston Martin-ի նախկին գլխավոր ինժեներն է:

Աղբյուրը՝ electrek

Բաժիններ: Աշխարհ, Բլոգ