Զգուշացում թե՛ USB-C, և թե՛ QuickCharge 3.0 ունեցող հեռախոսների համար

Որոշ USB-C կաբելներ կարող են վնասել համակարգիչը: Պարզվում է, որ նույնը կարող է պատահել որոշ հեռախոսների հետ, որոնք ունեն USB-C պորտ և աշխատում են Qualcomm-ի QuickCharge 3.0 տեխնոլոգիայով:

Ինչպես բացատրում է Google-ի ինժեներ Բենսոն Լեունգը, Qualcomm-ի QuickCharge 3.0 նոր տեխնոլոգիան ամբողջովին տարբեր է USB-C-ի հրահանգներից:  Դու կարող եք կարդալ տեխնիկական մանրամասներհ ստորև, սակայն հարցն այն է, որ Qualcomm-ը շեղում է կանոնները, որպեսզի հնարավոր դարձնի իր արագ լիցքավորման տեխնոլոգիան: Ներկայումս LG G5-ը և նոր HTC 10-ը կիրառում են այս հակասական տեխնլոգիաները միաժամանակ: Արագ լիցքավորումներն արդեն ցույց են տալիս իրենց վատ կողմերը: Երբեմն արժե ռիսկի դիմել, սակայն մեծամասամբ չարժե վտանգի տակ դնել Ձեր սարքը:

Աղբյուրը՝ Android Police