Հայ-ադրբեջանական իրադարձությունները ստիպում են նորովի մոտեցումներ որդեգրել եղած և սպասվող մարտահրավերներին դիմագրավելու համար, ինչի համար էլ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) ՏՀՏ/ԲՏ ոլորտի մասնագիտական խմբեր է կազմել մոբիլիզացիոն ծրագրի հետևյալ ուղղություններով.
1. Գաղտնագրված կապի միջոցներ,
2. Անօդաչու թռչող սարքերի հայտնաբերում,
3. Անօդաչու թռչող սարքերի չեզոքացում,
4. Զորամիավորումների ավտոմատ ղեկավարման համակարգերի ներդրում,
5. Ինֆորմացիոն հակազդեցություն/պատերազմ,
6. Հարձակվողական զինատեսակների ստեղծում:
Եթե ցանկանում եք կամավորական սկզբունքով ընդգրկվել նշված խմբերից որևէ մեկում, կարող եք գրել հետևյալ հասցեին [email protected]՝ անպայման նշելով Ձեր մասնագիտական հմտությունները, կոնտակտային տվյալները և թե ո՞ր սեկցիայում եք ցանկանում ներդրում ունենալ:
Խնդրվում է տեղկացնել, եթե կարող եք տրամադրել.
• Տարածքներ գրասենյակների և ժողովների համար,
• Ավտոմեքենաներ,
• Սարքավորումներ և այլ ռեսուրսներ:
Այն անձանց կամ կազմակերպություններին, որոնք ցանկանում են ֆինանսական աջակցություն ցուցաբերել վերոհիշյալ գործընթացին, տեղեկացնում ենք, որ ԻՏՁՄ-ն բացել է հատուկ հաշվեհամար, որին փոխանցված գումարները կուղղվեն ռազմարդյունաբերական մշակումների նախատիպերի ստեղծմանը։
Հաշվեհամարը հետևյալն է.
Կոնվերս Բանկ ՓԲԸ
ՀՀ դրամ 19300 52916980200
Փոխանցում կատարելու վերաբերյալ խնդրվում է տեղեկացնել՝ նամակ հղելով [email protected] հասցեին: