Շուտով կբացվեն Սիներջի ընկերության ամառային դպրոցի դռները ՏՏ ուսանողների համար

Սկսած 2003թ.-ից ամեն ամառ բազմաթիվ ուսանողներ տարբեր բուհերից օգտվում են այս հիանալի հնարավորությունից և անցնում երկամսյա վերապատրաստում (հուլիս-օգոստոս) երկու հիմնական ուղղություններով՝ տվյալների բազա և Java ծրագրավորում:

Ահա մի քանի պատճառ, թե ինչու է պետք դիմել ամառային դպրոց՝

  • այն անվճար է,
  • բուհը դեռ չավարտած աշխատանքի հնարավորություն կտրվի Սիներջի ընկերությունում,
  • դասընթացներ և վարպետաց դասեր փորձառու մասնագետների կողմից,
  • մասնակցություն Synergy IT School Hackathon-ին,
  • հավաստագիր:

Մայիսի 17 և 18-ին Սիներջին կազմակերպում է բաց դռների օր, որտեղ դիմորդները կիմանան մանրամասներ ընդունելության կարգի և ուսումնական ծրագրերի վերաբերյալ: Բաց դռներին գրանցվելու համար, խնդրում ենք լրացնել հայտը՝ անցնելով հետևյալ հղումով:

Ամառային դպրոցի ընդունելությանը դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ դիմումը:

Հարկ է նշել, որ Սիներջին առանձնանում է որպես ուսանողներին մշտապես օգնելու պատրաստակամությամբ օժտված ընկերություն: Ապրիլի 18-22-ին ընկերությունը հյուրընկալել է ավելի քան 100 ուսանողների  «Ուսանողական շաբաթ Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ ընկերությունում» խորագրով կազմակերպված վարպետաց դասերին: