Ավելի քիչ Facebook, ավելի շատ գործ

Facebook սոցիալական ցանցը հազարավոր մարդկանց մեծագույն թշնամին է, քանի որ խլում է նրանցից ամենաթանկը՝ ժամանակը:

Focusbook-ի ընդլայնումը ստեղծված է այս խնդիրը լուծելու համար: Ի տարբերություն շատ այլ նմանատիպ ընդարձակումների՝ այն չի արգելափակում մուտքը և չի սահմանափակում Facebook-ում մնալու ժամանակը: Դրա փոխարեն Focusbook-ը փորձում է արթնացնել Ձեր մեջ խիղճը և պատասխանատվության զգացումը:

ֆբ2

Ամեն անգամ Facebook-ը բացելիս ընդլայնումը Ձեզ կհարցնի, թե ինչ նպատակով եք Դուք դա անում: Ի դեպ, պատասխանից խույս տալ չի հաջողվի. վերևից իջնող երկնագույն էկրանն աստիճանաբար կփակի ողջ տեսադաշտը, մինչև Դուք չնշեք այցի նպատակը:

ֆբ3

Դրանից հետո հնարավոր կլինի հանգիստ և անխափան թերթել Ձեր լրահոսը: Բայց որոշ ժամանակ անց (2–3 րոպե) Focusbook-ը կրկին կհիշեցնի իր մասին: Վերևում կհայտնվի մեզ արդեն ծանոթ էկրանը և կհարցնի «Դե ի՞նչ, վերջացրի՞ր: Գուցե ժամանակն է վերադառնալ աշխատանքի՞ն»: Սա ավելին չէ, քան հիշեցումը, որը կարող եք թաքցնել ևս մի քանի րոպեով կանաչ սեղմակի օգնությամբ:

Աղբյուրը՝ Life Hacker