Հավելված, որը կօգնի պայքարել ադրբեջանական և թուրքական ագրեսիայի դեմ

Թողարկվել է «Համախումբ» հավելվածը, որը մշակել է ծրագրավորող Արթուր Ավանեսովը՝ Մեդիամաքսի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանի և տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի աջակցությամբ, կոչված է պայքարելու ադրբեջանական և թուրքական հակահայկական ագրեսիայի դեմ:

Այս Chrome-հավելվածը կարող է օգնել տեղեկատվական «պատերազմի» ժամանակ, քանի որ այն թույլէ  տալիս միասնական նամակ ուղարկել միջազգային կազմակերպություններին և աշխարհի ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների ու հակահայկական քարոզչության վրա:

Հավելվածն աշխատում է Chrome դիտարկչում և գործում է Twitter միկրոբլոգային սոցիալական ցանցում: Հետագայում հնարավոր է նաև հավելվածի մոբայլ տարբերակի թողարկում: