Ideum մուլտիթաչ սուրճի սեղան

Ideum մուլտիթաչ սուրճի սեղան

Ideum ընկերությունը ներկայացրել է աշխարհի առաջին մուլտիսենսորային սուրճի սեղանը, որն ունի 55 դյույմ անկյունագծով «էկրան» և 4K թույլատրելիություն:

Ideum1

Սեղանը ճանաչում է միաժամանակ մինչև 60 հպում, ինչը թույլ է սեղանից օգտվել միանգամից մի քանի հոգու:

Ideum2

Սեղանի թույլատրելիությունը 3840 × 2160 պիքսել է: Սարքն ունակ է ճանաչել ոչ միայն հպումներ, այլև օբյեկտներ, ինչը կատարվում է հատուկ նշանների կիրառման շնորհիվ:

Ideum3

Սեղանի ներսում տեղադրված է Intel Core i7 պրոցեսոր՝ 3,2 ԳՀց հաճախականությամբ: Օպերատիվ հիշողությունը կազմում է 16 ԳԲ, իսկ ներքինը՝ 500 ԳԲ:

Ideum4

Նախատեսված են Wi-Fi 802.11a/b/g/n և Bluetooth 4.0 անլար կապեր, NVIDIA արագացուցիչ և Ethernet: Սեղանն աշխատում է Windows 10 օպերացիոն համակարգով: Գինն առայժմ հայտնի չէ:

Աղբյուրը՝ Gizmag