«Նաիրի». տաղանդավոր հայ ինժեների ստեղծած աննախադեպ մեքենան

«Նաիրի». տաղանդավոր հայ ինժեների ստեղծած աննախադեպ մեքենան

«Նաիրի» ընտանիքին պատկանող մեքենաները մեծ դեր են խաղացել ԽՍՀՄ-ի համակարգչաշինության զարգացման գործում: Մեքենաների ստեղծողը Հրաչյա Եսայիի Հովսեփյանն է, ով դժվար ու անհարթ ճանապարհ է անցել՝ ամեն օր մշակելով իր ստեղծած մեքենան ու դիմակայելով տարբեր փորձություններին:

nair1

Պատմության սկիզբը

nair2

Հրաչյա Եսայիի Հովսեփյանը

Ապագա նախագծող Հրաչյա Հովսեփյանը ծնվել է 1933թ. Լիբանանում: 1946թ. ընտանիքով տեղափոխվել է Հայաստան, որեղ ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը: 1956թ. աշխատանքի է ընդունվել Երևանի գիտահետազոտական ինստիտուտում: Ղեկավարել է մաթեմատիկայի ինստիտուտը, անդամակցել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիային և Մերգելյանի գիտությունների ինստիտուտին:

Սակայն որպես լաբորանտ Հովսեփյանն աշխատել է միայն մեկ տարի, որտեղ աճել է մինչև խմբի ղեկավար: Նա դեռ ինստիտուտից հատուկ սեր էր տածում կիսահաղորդիչների հանդեպ: Այդ պատճառով արեց հնարավորինս, որպեսզի հայտնվի Բրուսիլովսկի թիմի կազմում, որը զբաղվում էր ամբողջապես կիսահաղորդիչների վրա հիմնված առաջին սովետական համակարգչի ստեղծմամբ: Սարքը կոչվեց «Հրազդան» և դասվեց էլեկտրոնային ընդհանուր նշանակության սարքերի շարքում: Հովսեփյանի գլխավորած խումբը աշխատում էր կառավարման սարքի վրա:

«Հրազդանի» վրա աշխատելու տարիների ընթացքում (1958—1965թթ.) Հովսեփյանի հեղինակությունը նշանակալի մեծացավ: Նա այդ ժամանակ տարվեց միկրոծրագրավորմամբ և ներշնչվեց Քեմբրիջի համալսարանի բրիտանացի գիտնական Մորիս Ուիլկսի գաղափարներով, որոնք վերաբերվում էին պրոցեսորի հիշողության մեջ պահպանվող ղեկավարվող մեխանիզմների միկրոկնախագծմանը:

Տնօրինության ցանկությամբ նոր սարքը պետք է պատրաստվեր ֆրանսիական CAB-500 մոդելի նման, որը 1962թ. ներկայացված էր Մոսկվայում համակարգչային տեխնիկայի միջազգային կոնֆերանսի ժամանակ: Բայց երկար քննարկումներից հետո նախագծողներն, ովքեր ուզում էին ստեղծել սեփական մեքենան, այլ ոչ թե կրկնօրինակեին, որոշում ընդունեցին ստեղծել ամբողջովին նոր համակարգիչ:

«Նաիրիի» մշակման գործընթացը տևեց մի քանի տարի, և 1964թ. ստեղծվեց մեքենան: Նաև մեկ տարի անց թողարկվեց «Նաիրիի» սերիական տարբերակը:

«Նաիրիի» հատկանիշները

«Նաիրին» դասվում էր վերացական գործունեությամբ էլեկտրոնային համակարգիչների շարքին և ուներ թույլ արտադրողականություն: Այն ամբողջությամբ օգտագործվում էր կիսահաղորդչային սարքերում՝ 1,6 կՎտ հզորությամբ: Այն նախատեսված էր բավական լայն շրջանի մաթեմատիկական խնդիրների, ինժեներական-տնտեսական հաշվարկների և գիտական հետազոտությունների համար: Մեքենան ամբողջությամբ պատրաստված էր կիսահաղորդչային սարքերի վրա:

«Նաիրին» բաղկացած էր մեքենայի գլխավոր և լիցքավորման պահարաններից: Թվաբանական սարքը կատարում էր թվաբանական և տրամաբանական գործողություններ: Օժանդակ ռեգիստրների ֆունկցիան կատարում էին սարքի օպերատիվ հիշողության ֆիքսված արկղիկները:

նաիր4

Օպերատիվ հիշողության սարքը նախատեսված էր հրահանգների ձայնագրման և պահպանման համար:

Արտաքին սարքը նախատեսված էր տեղեկատվության և արդյունքների մուտքագրման համար: Այն ներառում էր տպիչ սարք, թղթե ժապավենի պերֆորատոր և հաղորդիչ: Սարքի աշխատանքի արագությունը կազմում էր վայրկյանում 6 սիմվոլ: Կախված ռեժիմի ընտրությունից՝ արտաքին սարքը կարող էր աշխատել ավտոնոմ ռեժիմով, առանց մեքենայի:

նաիր5

«Նաիրիի» կառուցվածքը

«Նաիրիի» կառավարման սարքը բաղկացած էր ազդանշանի և կառավարման պանելներից:

նաիր7

«Նաիրին» երկհասցե ծրագրային կառավարման մեքենա էր, որը կատարում էր հրահանգներ: Առանձնահատկություններից կարելի է նշել այն, որ հնարավոր էր մուտքագրել մաթեմատիկական խնդիրներ, ինչպես նաև օգտագործել մեքենան որպես հաշվիչ սարք:

նաիր6

Հաջողությունը

Եվ այսպես, «Նաիրիի» թողարկումն իսկական սենսացիա առաջացրեց ԽՍՀՄ-ի համակարգչաշինության ոլորտում: Մեքենան ուներ բարձր տեխնիկական մակարդակ և կարողանում էր լուծել բարդ խնդիրներ: Նաև ստեղծվեց Նաիրիի օգտատերերի և ծրագրավորողների ասոցիացիա, որի ամենամյա հանդիպումների ժամանակ մասնակիցները կիսվում էին ծրագրային ապահովման իրենց փորձով: Շուտով հնարավոր դարձավ, որ օգտատերերն իրենք անհրաժեշտ փոփոխություններ կատարեն «Նաիրի» համակարգչում՝ իրենց պահանջներին համապատասխանեցնելով մեքենան:

1965-1967թթ. թողարկվեցին մեքենայի տարբեր մոդիֆիկացիաներ: Առաջինը «Նաիրի-Մ»-ն էր: Այն տարբերվում էր բազային մոդելից արտաքին սարքերի փաթեթավորմամբ: Դրանից հետո թողարկվեց «Նաիրի-Կ»-ն, որտեղ օպերատիվ հիշողությունը մեծացավ մինչև 4096Կ բառով: Մեկ տարի անց թողարկվեց նաև «Նաիրի-Ս»-ն, որի մուտքագրման հնարավորության համար օգտագործվեց էլեկտրաֆիկացված Consul-254 գրող մեքենան:

«Նաիրի-2» և «Նաիրի-3»

1966թ. թողարկվեց «Նաիրի 2»-ը, որը տարբերվում էր հիշողության չափով՝ մինչև 2048Կ բառ, և արագությամբ: Նոր մոդելին ավելացվեցին մուտքի և ելքի կատարելագործված սարքեր:

նաիր8

«Նաիրի-2»-ի փաստաթղթաբանությունը

Սակայն պետության կողմից ավելի մեծ հետաքրքրության արժանացավ «Նաիրի 3»-ը: Այն առաջին լուրջ նախագիծն էր, որի ստեղծման համար բավականաչափ գումար ծախսվեց: Այն առաջին երրորդ դասի սովետական համակարգիչն էր՝ իրականացված հիբրիդային ինտեգրալ սխեմաների հիման վրա: Սարքը հասցվեց որակական նոր մակարդակի: Այն ուներ ավելի մեծ ծավալ և ավելի արագ էր աշխատում: Այն համապատասխանում էր ժամանակի ամենաբարձր տեխնիկական ստանդարտներին: Այս բարձր որակական մշակումը թույլ տվեց հետագայում թողարկել սերիական մեքենաներ առանց չարչարանքի և ժամանակի կորստի: Սարքի առանձնահատկություններից մեկը բարձր տեխնոլոգիականությունն էր, որը թույլ էր տալիս կազմակերպել արտադրությունը ցանկացած պրոֆիլով:

նաիր9

«Նաիրի-4»

«Նաիրի» համակարգիչները կարելի է համարել ժամանակակից անձնական համակարգիչների սովետական նախատիպը: «Նաիրի 4»-ը նախագծված էր՝ որպես այն ժամանակների անձնական համակարգիչ: Այն դարձավ սովետական համակարգչային տեխնիկայի հաջորդ մեծ ձեռքբերումը:

Արտադրողի ճակատագիրը

«Նաիրի 4»-ի ստեղծման ակտիվ աշխատանքների ժամանակ Հովսեփյանի՝ ԱՄՆ-ում գտնվող հարազատները ներկայացրին ԽՍՀՄ-ից Հովսեփյանի հեռանալու փաստաթղթեր: Սա Հովսեփյանին դժվար երկընտրանքի առաջ կանգնեցրեց: Երկար մտորումներից հետո նա որոշեց, որը շատերին շոկի ենթարկեց: Սկզբում նա հեռացավ ինստիտուտից, որից հետո գնաց Մոսկվա, որտեղ զբաղվեց փաստաթղթեր հավաքելով, որպեսզի լքի երկիրը: Սակայն, ցավոք, հանդիպել ընտանիքին, արագ չստացվեց: Հովսեփյանին թույլ չտվեցին գնալ ԽՍՀՄ-ից, ավելին՝ թողեցին «մերժվածների» ցուցակում, ինչի հետևանքով թույլ չէին տալիս աշխատել պետական հիմնարկներում: Մոտ 10 տարի նա գտնվում էր անելանելի իրավիճակում, և ստիպված էր չաչարվել՝ ամենացածր վարձատրվող և ծանր աշխատանքներ կատարելով, հաճախ նաև հայտնվելով աղքատության և սովի եզրին:

նաիր10

Հովսեփյանն ընտանիքի հետ

Եվ վերջապես 1988թ.-ի վերջին ԱՄՆ-ի կոնգրեսի և մասնավորապես՝ նախագահ Ռոնալդ Ռեյգանի միջամտությամբ Հովսեփյանին թույլատրեցին լքել երկիրը: Այդ ժամանակ նրա մեծ ընտանիքից մնացել էր միայն ծեր մայրը և եղբայրը: Երկրորդ եղբայրը և քույրն արդեն մահացել էին: Սակայն նրա տաղանդը նոր երկրում պահանջարկ չուներ: Արտասահմանյան ընկերությունները թերահավատությամբ էին մոտենում սովետական ծեր գիտնականին, ով այդքան տարի չէր աշխատել մասնագիտությամբ և հազիվ թե իմանար ժամանակակից տեխնոլոգիաների մասին:

նաիր11

Հրաչյա Հովսեփյանն ընկերոջ հետ Լոս Անջելոսի լեռներում

Եվ այդպես, տաղանդավոր և ականավոր գիտնականը դարձավ սովորական աշխատող, ով հազիվ էր ապրուստի միջոցներ հայթայթում: Նա տեղափոխվեց Լոս Անջելես և աշխատանքի տեղավորվեց համակարգիչների վերանորոգման ընկերությունում: Այնտեղ նա ապրում է մինչ օրս: Եվ գուցե Հովսեփյանի ձեռքբերումները մնացել են անցյալում, նրա ներդրումը սովետական համակարգչաշինության ոլորտում անգնահատելի է:

Աղբյուրը՝ geektimes